Մենք ստեղծում ենք հայ ընտանիքներ

Բարի գալուստ
"ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ"
ամուսնական գործակալություն


Ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին:

Ինչպե՞ս ծանոթանալ այն մարդու հետ,  որի  հետ պատրաստ  կլինեք ապրել ամբողջ կյանքը:

Եվ ամենակարևորը՝ որտե՞ղ գտնել նրան:

Մեկը կհանդիպի նրան աշխատանքի վայրում, մյուսը՝  ընկերների և ծանոթների միջոցով, իսկ ոմանք՝ մեր միջոցով:

"Երջանկության Գաղտնիքը"  ծանոթության կայք չէ, այլ  Ամուսնական գործակալություն է, որը հիմնել են Իլոնա Բաղիշյան և Արթուր Թումանյան ամուսինները 2009 թվականին  Երևանում:

Եվ այդ ժամանակվանից այն օգնում է  մարդկանց ստեղծել ամուր ՀԱՅ ընտանիքներ: Մենք ունենք արդեն 500-ից ավել երջանիկ զույգե՜ր:

Իրենք արդեն բացահայտել են ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ,  իսկ  դուք՞: 

Գրանցում

* Պարտադիր դաշտեր

Տեղեկութուններ Ձեր մասին

 

Տեղեկություն պոտենցիալ զույգի մասին

Մեր Առավելությունները


Գաղտնիություն

Մեր գործակալության մեծագույն առավելությունը իր գաղտնիությունն է: Այն տեղեկությունը, որը Դուք ներկայացնում եք գրանցման ընթացքում անտեսանելի է կայքի այլ այցելուների համար:Այն անհրաժեշտ է մեզ Ձեզ հետ  հետագա աշխատանքի համար՝ այնպես որ խնդրում ենք տրամադրել միայն ճշգրիտ տվյալներ, հատկապես հեռախոսահամարը (Viber/WhatsApp/Telegram) և էլ.հասցեն, որպեսզի մենք կարողանանք կապ հաստատել Ձեզ հետ:

Ընդարձակ տվյալների բազա

Մենք ունենք բավականին մեծ տվյալների ցանկ, որը  e-mail-ով կուղարկվի Ձեզ՝ ընտրովի, Ձեր իսկ սպասելիքներին համապատասխան՝ անձնական զրույցից հետո:

Անհատական մոտեցում

Մեր գործակալության հաջողությունը անհատական մոտեցումն է: Այսպես, մեր կայքում գրանցվելուց հետո, մենք կկապնվենք Ձեզ հետ և անձնական զրույցից հետո, լսելով Ձեր սպասելիքները ապագա զուգընկերոջ վերաբերյալ, կանցնենք հետագա քայլերին: Եթե Դուք գտնվում եք Հայաստանից դուրս, հոգ չէ, մենք կզրուցենք Viber, WhatsApp, Telegram կամ այլ կապի միջոցով:

Կարծիքներ

Դուք շատ կարևոր գործ եք անում, ես կասեի ազգանվեր. Իսկ Ձեր զույգը լավագույն օրինակն է սիրո և համերաշխության: Ապրեք դուք

ԱԿ

Ամեն ԱՍՏՑՈ օր ձեզանից շնորհակալ եմ: Ես  աշխարհի ամենաերջանիկ և ամենահարուստ մարդն եմ՝ արդեն ունեմ զույգ հրաշք բալիկներ!!!! 

K Q

Բնակվում եմ Ֆրանսիայում, Նիցա քաղաքում: Միայն Covid-ի ժամանակ հասկացա, որ միայնակությունը սարսափելի է և որոշեցի դիմեմ ձեր գործակալության օգնությանը: Ձեր միջոցով ծանոթացա մի հրաշալի երիտասարդ կնոջ հետ, որը ապրում էր Երևանում: Սկզբից շփվեցինք հեռավորության վրա, հետո, հենց ճանապարհները բացվեցին, եկա Հայաստան,  իրար տեսանք, շատ հավանեցինք  և որոշեցինք ամուսնանալ:  Դե  իհարկե որոշ ժամանակ պահանջվեց թղտաբանության համար: Հիմա ես արդեն մենակ չէմ: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար:

Հ

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գործում է Երջանկության գաղտնիքը ամուսնական գործակալությունը, ստեղխվում են ընտանիքներ, կատարվում է բարի գործ: Շատ շնորհակալ եմ Իլոնային և Արթուրին նման գործ  կազմակերպելու համար: Մեր ընտանիքը ստեղծվել է "այստեղ", արդեն ունենք բալիկ և երջանիկ ենք միասին!

 

Ա

Բլոգ